Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը

Բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը
09.09.2015 | 11:29

Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը։ Ներկա էին Մուրադ Մուրադյանի ընտանիքի անդամները, զինակից, բժիշկ, ուսանողական ընկերները, բժշկական համալսարանի դասախոսներ, ուսանողներ։

Ներկաները պատմում էին իրենց հուշերը հերոսի մասին։ Մուրադը ակտիվ գործունեություն էր ծավալում ամենուրեք, բանիմաց էր գրեթե բոլոր բնագավառներում, շատ լավ տիրապետում էր զինատեսակներին։ Նա և՜ բժիշկ էր, և՜ զինվոր, և՜ պատմաբան, և՜ քաղաքագետ…
Մուրադ Մուրադյանը 1987թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ, 1994թ. ավարտել այն: 1988-ից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր: 1990թ. կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր։ Մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: 1996թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում որպես վարչության պետի տեղակալ: Մուրադ Մուրադյանը զոհվել է 1996թ.՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում:
Բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամներն ու ընկերներն առաջիկայում կհարստացնեն լսարանը Մուրադ Մուրադյանի մասին պատմող նյութերով՝ սերունդներին ծանոթացնելով բժիշկ-զինվորի սխրանքներին։
Նշենք, որ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը վերանորոգել էին բուհի ուսանողական խորհրդարանի անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Կառուցենք մեր ձեռքերով» ծրագրի շրջանակներում։

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ